Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 17-ին՝ ժամը 21:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Tesla մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել երկու քաղաքացի․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն: Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի միջոցով Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել