Երևանում 2 փողոց կանվանակոչվի

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստի օրակարգում է փողոցներ անվանակոչելու մասին հարցը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշման նախագծերից մեկը ներկայացրել է «Հանրապետություն», մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Հանրապետություն»-ն առաջարկում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցը (սկսվում է Երևանի Ա.Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոցից հասնում հ.46 հասցեի հարակից տարածք), անվանակոչել ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մանուկյանի անվամբ՝ «Աշոտ Մանուկյան» փողոց:

Դավթաշեն համայնքում` «Յուրի Երզնկյան» փողոցում, որտեղ ապրել է Աշոտ Մանուկյանը, գտնվում է նրան նվիրված աղբյուր-հուշարձան:

ՔՊ-ն առաջարկում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 4-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Սիլիկյան 5-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան հին խճուղի), անվանակոչել հայ հոգևոր երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի անվամբ` «Խորեն Պալյան փողոց», «Խորեն Պալյան փողոց, 1-ին նրբանցք»:

Նշվում է, որ այս տարի լրանում է Խորեն Պալյանի 90-ամյակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել