Աշխարհում առաջին անգամ ապահովագրությունը` որպես երևույթ, կիրառվել է Իսլանդիայում 1151թվականին: Մարդիկ ապահովագրվել են հրդեհից և ժանտախտից: Այս մասին տեղեկանում ենք facte.ru կայքից:
Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
Մեր երկրում պարտադիր ապահովագրության տեսակ է, օրինակ, ԱՊՊԱ-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը: