Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը:
Այն անցկացվել է փակ ձևաչափով:
Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: