Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են:

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել