Վթար՝ 23 համարի ավտոբուսի մասնակցությամբ․ 8 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։

Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել