Սեյրան Օհանյանը` Լևոն Քոչարյանի հայհոյելու մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե արդյոք «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում նիստ գումարել և քննարկել պատգամավոր Լևոն Քոչարյանի հայհոյելու հարցը։

Օհանյանն արձագանքեց, որ իրենց խմբակցության նիստերը լինում են պլանային, հերթական և արտահերթ նիստեր են տեղի ունենում, որտեղ իրենք քննարկում են տարբեր հարցեր։

«Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի պահվածքին՝ կարծում եմ, որ դուք ինքներդ տեսնում եք, որ այսօրվա իրականության մեջ թիրախավորել են և ՔՊ-ի անդամներն առիթը բաց չեն թողնում անհարկի մեղադրելու Լևոն Քոչարյանին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել