«Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին»․ Նիկոլ Փաշինյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»,-նման վերտառությամբ տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառանալով ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջին, Փաշինյանը նշել է, որ այն չի պարունակում որևէ տարածքային պահանջ՝ որևէ երկրի նկատմամբ։

Վարչապետի խոսքով՝ մտահոգությունների փարատման ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ դրա վավերացման դեպքում արդեն բարձր օրենսդրական մակարդակով կարձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի, ընդհանրապես՝ հարևանների նկատմամբ։

«Մենք ևս մտահոգ ենք, Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային հավակնություններ ՀՀ նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, այնպես, ինչպես Ադրբեջանում, քանի որ տեսնում ենք՝ խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված»,- ասել է նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել