Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 15-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․  առկա է գազի արտահոսք:

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «BMW»  մակնիշների ավտոմեքենաները, վերջինից առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք․ արգելափակված քաղաքացիներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել