Կազմակերպվում է անվճար դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ սեփական բիզնես սկսելու և զարգացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են Հայաստանի գործատուների հանրապետական միությունից։
Եթե ունեք բիզնես գաղափար, բայց չգիտեք՝ ինչպես սկսել, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն իրականացնում է ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար, որի նպատակն է զարգացնել բիզնես հմտություններ և աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
Դասընթացի թեմաները ներառում են բիզնեսի հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ սկսնակ ձեռներեցների համար․
- Բիզնեսի էությունը և տնտեսագիտական բովանդակությունը։
- Բիզնեսի պետական գրանցման կարգը, քայլերի հերթականությունը, օրենսդրական կարգավորումները։
- «Բիզնես պլան» հասկացությունը, կառուցվածքը և նշանակությունը։
- Ֆինանսական պլանավորման կարևորությունն ու սկզբունքները։
- Փոքր և միջին բիզնեսի առավելությունները և թերությունները, ուժեղ և թույլ կողմերը։
- Ինքնարժեք, գնագոյացում և բիզնեսի ծախսածածկման կետ:
- Կազմակերպության բյուջեի պլանավորում, ֆինանսական կառավարում։
- ՀՀ հարկային համակարգը (հարկային օրենսդրություն և հարկատեսակներ)։
- Հարկային հաշվետվությունների կազմումը, ներկայացման կարգը և ժամկետները:
- Ինֆորմացիայի ստացման հուսալի աղբյուրները և դրանց կիրառումը պրակտիկայում։
- Ֆինանսական կազմակերպությունները` որպես կապիտալի աղբյուր, համագործակցության ձևեր։
- Շուկայի ուսումնասիրության կարևորությունը, առաջխաղացում շուկայում և այլն:
Դասընթացները կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ՝
«Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի խորհրդի անդամ, ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը։
Դասընթացի մանրամասներ՝
- Տևողությունը՝ 1 ամիս
- Անցկացման ձևաչափ՝ հիբրիդ (առկա և հեռավար՝ մարզերում բնակվողների համար)
- Ժամանակացույց՝ շաբաթական 3 դաս 2 ժամ տևողությամբ
- Դասընթացը կիրականացվի 3 տարբեր խմբերով, յուրաքանչյուրը՝ 20-25 մասնակից
- Առաջին խմբի մեկնարկ՝ հունիսի 17, ժամը 18։30
- Հասցե` ք.Երևան, Վաղարշյան 12, Ակցեռնի շենք, 5-րդ հարկ
- Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական։
Դասընթացի ավարտին դուք՝
- ձեռք կբերեք արժեքավոր գիտելիքներ ՀՀ-ում սեփական բիզնես սկսելու և զարգացնելու վերաբերյալ,
- կունենաք հստակ կազմված բիզնես պլան և ձեր գաղափարը իրագործելու հնարավորություն,
- կտիրապետեք բիզնեսի գրանցման բոլոր անհրաժեշտ քայլերին,
- կիմանաք՝ ինչպես ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և համագործակցել ֆինանսական կազմակերպությունների հետ,
- կմիանաք ՀԳՀՄ գործարար համայնքին՝ ձեռք բերելով արժեքավոր կապեր և համագործակցության նոր հնարավորություններ։
Միացե՛ք հիմա և սկսե՛ք Ձեր բիզնես ճամփորդությունը ՀԳՀՄ հետ։
Ինչպե՞ս մասնակցել․
Գրանցվել հետևայլ հղումով`
Գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 10
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
