Աղջկա կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով դանակով 3 անգամ հարվածել է նրան․ գործը դատարանում է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սպարտակ Ն․-ին մեղադրանք է առաջադրվել Լիաննա Գ․-ի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալը հեշտացնելու նպատակով, մարմնական վնասվածք պատճառելու համար՝ դանակի գործադրմամբ դիտավորությամբ 3 անգամ Լիանա Գ․-ին հարվածելու ու նրա առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու համար։

Գործը դատարան է ստացվել 2024-ի փետրվարի 12-ին և մակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Տղամարդը կալանավորվել է։

Նշվում է, որ տղամարդը տան ննջասենյակում իր հետ սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել Լիաննա Գ․-ին, սակայն մերժում ստանալով՝ վերջինիս կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, նրան հրել, գցել է մահճակալի վրա, ուժի գործադրմամբ հանել նրա տաբատը, այնուհետև դիմադրությունը հաղթահարելու, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալը հեշտացնելու նպատակով՝ դանակի գործադրմամբ 3 անգամ հարվածել է Լիանա Գ․-ի կրծքավանդակին, որից հետո ոտքով հարվածել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն Սպարտակ Ն․-ն չի կարողացել Լիաննա Գ․-ի հետ սեռական հարաբերություն ունենալ, քանի որ վերջինիս բղավոցները լսելով՝ ննջասենյակ է մտել նույն տանը գտնվող Վահան Մ․-ն և խափանել տղամարդու գործողությունները։

Դատարանը վճռել է  Սպարտակ Ն․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում (մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը) և պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։

Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։

«Սպարտակ Ն․-ի բողոքն ընդունել վարույթ։ Բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճիռը։ Կայացնել նոր դատական ակտ՝ հռչակել Սպարտակ Ն․-ի անմեղությունը և նրան արդարացնել»,-նշված է  բողոքի բովանդակության մեջ։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 22-ին։

Ընտրված լուսանկարը դեպքի հետ առնչություն չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել