Նախարարությունը մի քանի շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ՝ հորդորելով զերծ մնալ դրամահավաքներից․ փոխնախարար

«Այս տարի հայտարարել ենք մշակութային կրթության տարի. վերջին դաս միջոցառման մրցույթ է լինելու, ինչի շրջանակում մի շարք աշխատանքներ են իրականացվել»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր ձևաչափով վերջին դասը լսելի է դարձնում շրջանավարտների խոսքը, նրանց մտքերն ու ցանկությունները, ինչը փոփոխություն կբերի միջոցառման անցկացման մշակույթում:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ բոլոր այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մշակութային Վերջին դաս մրցույթին, մինչև մայիսի 20-ը կարող են ներկայացնել իրենց հայտերը: Մրցույթի և հայտերի պայմաններն ուղարկվել են դպրոցներին, որտեղ շեշտադրված է՝ տեսագրություններն ու նկարները կարող են լինել նաև սիրողական. «Յուրաքանչյուր մարզում և Երևանում կգործեն հանձնաժողովներ, որոնք ստանալով տվյալ մարզի կամ Երևան քաղաքի հայտերը՝ դրանք կուսումնասիրեն մինչև հունիսի 8-ը, որից հետո 3 օրվա ընթացքում կամփոփենք տվյալները և կհայտարարենք հաղթողներին: Յուրաքանչյուր մարզում ունենալու ենք 2 հաղթող՝ 1 հիմնական և 1 ավագ կամ միջնակարգ դպրոց: Հուսով եմ՝ շատ հետաքրքիր նախագծեր ենք ունենալու և միասին վայելելու ենք այս տարվա Վերջին դասը»:

Նա անդրադարձել է նաև վերոնշյալ միջոցառման շրջանակում դպրոցներում դրամահավաքի թեմային՝ ընդգծելով, որ նախարարությունը մի քանի շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ՝ հորդորելով զերծ մնալ դրամահավաքներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել