Երթևեկության կազմակերպության փոփոխություն կլինի, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:
Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան-Նալբանդյան-Իսահակյան-Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան-Մոսկովյան-Աբովյան փողոցներ հետագծով:
Ինչպես նաև Խանջյան-Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց»,-ասվում է հաղորդագրության մեջ: