«Ռոբոտները պետք է դառնան մեր ստրուկները»․ ՏՏ ոլորտի նշանավոր գիտնական Յոշիակի Դեյմոն Հագիվարային շնորհվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի 2025 թվականի մայիսի 12-ի որոշմամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Յոշիակի Դեյմոն Հագիվարայի համաշխարհային նշանակության ներդրումները արժևորելով՝ նրան շնորհվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Հագիվարան ծնվել է 1948 թվականն` Ճապոնիայի Կիոտո քաղաքում։ 1975 թվականին նա միացել է Sony ընկերությանը և սկզբում զբաղվել պատկերի սենսորների վաղ մշակմամբ։ 1975-2008 թվականներին Sony-ում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել պատկերի սենսորների և թվային տեսախցիկի չիպ-սեթի վաղ մշակումներում։ Նախքան 2008 թվականին Sony-ից թոշակի անցնելը, նա ընդգրկվել է PS2 և PS3 PlayStation խաղային կոնսոլների չիպ-սեթերի մշակման աշխատանքներում։ Մինչ օրս նա շարունակում է իր գործունեությունը՝ զբաղվելով մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների, նման համակարգային լուծումների մշակմամբ։ 

Ռեկտոր Գոռ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Պոլիտեխնիկի նպատակն է ներդրում ունենալ մարդու մտածողության, մարդու ինտելեկտի ձևավորման մեջ, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համալսարանն ունենա այնպիսի օրինակներ, ինչպիսին ունի Յոշիակի Դեյմոն Հագիվարան։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Պոլիտեխնիկի նպատակն է ներդրում ունենալ մարդու մտածողության, մարդու ինտելեկտի ձևավորման մեջ, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համալսարանն ունենա այնպիսի օրինակներ, ինչպիսին ունի Յոշիակի Դեյմոն Հագիվարան։

Գոռ Վարդանյանը հույս հայտնեց, որ կոչումը էլ ավելի մեծ կապ կստեղծի եկու կողմերի միջև՝ ապագայում ոլորտում խորը համագործակցություն ունենալու համար։ 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության կոմիտեի համակարգող, «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր խոսքում նշեց, որ  Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակաբաշխությունը 15 տարեկան է և այդ տարիների ընթացքում Հայաստանում հյուրընկալվել են ոլորտի լեգենդներ։

Յոշիակի Դեյմոն Հագիվարան շնորհակալություն հայտնեց նման պատվիր արժանանալու համար։ Նա ասաց, որ հիացած է Հայաստանով և Հայաստանի հնագույն պատմությամբ։ Ընդգծեց՝ միշտ հպարտ է եղել, ինչ-որ առումով գոռոզ, որ ներկայացրել է աշխարհի հնագույ երկրներից մեկը՝ Ճապոնիան։ Ավելացրեց նաև, որ դեռ 500 տարի առաջ, երբ իրենք գրեր չեն ունեցել, Հայաստանն արդեն ուներ տառերի մշակույթ և ինքը շատ տպավորված է դրանով։

Պատվավոր հյուրն այցելել է Մատենադրան և զարմանքով բացահայտել, որ հայերը տառերն օգտագործել են որպես թվեր։ 

Յոշիակի Դեյմոն Հագիվարան պատմեց, որ դեռ երեք տարեկանում, որոշել է խաղալիք պատրաստել, իսկ իր մայրն ասել է, որ դրա համար պետք է դառնա գիտնական, հետագայում այդ մասին պատմել է ուսուցչին, ով ևս խորհուրդ է տվել գիտնականի ուղին ընտրել։ Հետագայում հասկացել է, որ իր սիրելի առարկան մաթեմատիկան է և սկսել է սերտել մեծ եղբոր դասերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել