Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծարվել է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որով «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծարվել է։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 127-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի 2025 թվականի մայիսի 12-ի գրությունը և Ֆելիքս Բախչինյանի մահվան վկայականը (ԲԱ902215)՝

1. «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված` 2024 թվականի սեպտեմբերի 11-ից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել