Արմավիրի մարզպետ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց և հանդիպել ուսուցչուհի Ռոզա Դավթյանի հետ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։
Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։

Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։

Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։

Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում՝ ուսումնական գործընթացը չխաթարելու և նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։

Մարզպետի աշխատակազմի կողմից հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում նաև, որ Մեխակյանը հանդիպել է դպրոցի ուսուցչուհի Ռոզա Դավթյանի հետ։ Վերջինս 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, ինչի հետ կապված դասադուլ էր կազմակերպվել դպրոցում։

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:

Աշակերտների փողոցային ժարգոնով հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում: ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը կազատվի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել