Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ազատ գյուղի հրդեհի գործով զորամասի հրամանատարի թիկունքի գործով տեղակալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ազատ գյուղի հրդեհի գործով զորամասի հրամանատարի թիկունքի գործով տեղակալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինելու մասին գործտ քննող դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։

«2023 թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի դատական քննության փուլում ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի` գործով մեղադրյալ Գ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գործը քննող դատարանի որոշմամբ փոփոխվել և կիրառվել է տնային կալանք` համակցված գրավով և բացակայելու արգելք խափանման միջոցներով:

Դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել