««Սրբազան պայքարի» երիտասարդներ Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում» ակցիան, բերման են ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին»,-այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» էջը։
«Նշենք, որ երիտասարդներից երկուսը՝ Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը նահատակված հերոսների զավակներ են։
Այս պահին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանն այցելել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին»,-հայտնում են շարժման էջից։