Երեխաները կրկին դարձան գործիք չափահասների ձեռքերում․ փորձագետը՝ Մերձավանի դպրոցում տեղի ունեցածի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի միջադեպը ցույց տվեց տնօրենի ժ/պ-ի ու նրան աջակցող ուսուցիչների կոալիցիոն աշխատանքը և օտար ուսուցչին նսեմացնելու պլանավորված ընթացքը: Այս մասին գրել է միջազգային փորձագետ, իրավաբան Դավիթ Թումասյանը։

«Միթե մեկը կա, որ մտածում է, որ եթե տնօրենը ցանկանար, այդ միջադեպը սաղմնային փուլում վերացներ, դա չէր կարող անել կամ չէր կարողանա դա կարգավորեր անգամ հետագայում…

Հ.Գ. Այս ամբողջ գործընթացում վատթարագույնն այն է, որ երեխաները կրկին դարձան գործիք չափահասների ձեռքերում: Ավելին՝ հուզականության վրա ազդելով ներառվել են նաև ծնողներ ու այլ անձինք: Իսկ այն, որ երեխաներից ոմանք ստում էին, շատ ակնհայտ էր… Դրա մասին կփաստի երեխա հարցաքննած ցանկացած մասնագետ…»,-նշել են նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։

Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»,-նշվում է ԿԳՄՍ նախարարության պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել