Պարոն Քոչարյան, ամբողջ խմբակցությունը ձեր փոքրիկի համար սարքել եք դայակ ու ախրանիկ․ հետևից ման են գալիս, որ կաթիկը չպակասի, տակը չոր լինի․ Ռուբեն Ռուբինյան

Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք, ձեր խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը, հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Լևոն Քոչարյանի ելույթին:

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախորդ շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ նա ընդդիմադիրներին ասել էր «համբալ», հայտարարել էր. «Հաջորդ օրն ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր է` նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել