Ծաղկեպսակների և մեխակների գնումն իրականացվել է ողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով․ վարչապետի աշխատակազմ

Pastinfo.am կայքում հրապարակված «Վարչապետի աշխատակազմը գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ աշխատակազմից հայտնում են, որ ծաղկեպսակների և մեխակների գնումն իրականացվել է ողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով:

«Այսինքն, հոդվածում առկա ենթադրությունը, թե գնումն իրականացվել է փետրվարի 3-ին՝ որևէ կոնկրետ միջոցառման համար, իրականությանը չի համապատասխանում:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Վարչապետի աշխատակազմի 2025 թվականի կարիքների համար ծաղիկների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով 2024 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կազմակերպվել է էլեկտրոնային աճուրդի եղանակով գնման ընթացակարգ»,-նշվում է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել