«Ո՞ւր թռավ Լևոն Քոչարյանը, «փոքրիկ Իշխանը»․ ականջներդ ձգի ու լսի»․ Արթուր Հովհաննիսյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ այսօրվա նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Լևոն Քոչարյանին դիմեց՝ ասելով հետևյալը․

«Կգնաս հորդ կհարցնես՝ էդ ո՞նց էր լինում, որ մարդկանց զուգարանում ծեծում էին, ու էդ զուգարանից դուրս չէին գալիս, կգնաս հորդ կհարցնես՝ Մարտի 1-ին մարդկանց սպանում փողոցներում, ոնց ա Հայաստանում տեղի ունեցել Հոկտեմբերի 27, ոնց էին Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի, Ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կհարցնես՝ մանկության տարիքում ձեզ ինչ էին ասում։

Մի հատ էլ եկել, ստեղ ժպիտով ասում ա՝ մեզնից ապօրինի գույք են ուզում, մարդիկ կարդում-կարդում են, չի ավարտվում էդ ձեր ապօրինի գույքը, արա՛, հազարավոր մարդկանց կյանքի փող եք լափել ու կերել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել