«Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին»․ Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրում եմ, որ 2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։

Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, Դուք էլ մոդային եք հետեւում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել