Փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես, թե իբր Լևոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում․ փաստաբան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հանրության աչքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լևոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձինք են հարցաքննվել, որոնք հաստատել են այդ փաստը, իսկ Լևոն Քոչարյանի մարմնի վրա բռնության հետքերի և մարմնական վնասվածքների առկայությունը հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն 2024 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընդ որում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նմանատիպ գործերի դեպքում գործուն քայլեր անելու համար կարևոր նշանակություն ունի հենց դատաբժշկական եզրակացությունը, որը Լևոն Քոչարյանի դեպքում առկա է, մինչդեռ ակնհայտ է, որ այս մոտեցումն անտեսվում է պատգամավորի գործի դեպքում և զավեշտալի ձեւով փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես, թե իբր Լևոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում։

Հ.Գ. Քրեական վարույթը նախաձեռնվել է խոշտանգման հատկանիշներով, որն ի դեպ վաղեմություն չունի, հետեւաբար վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է»,-նշել է փաստաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել