«Դե ինչ, հարգելի հայրենակիցներ: Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ»,-այս մասին գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և հարց ու պատասխանի ֆորմատ:
Էրեբունի վարչական շրջանի հարգելի երիտասարդ, մայիսի 17-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար խնդրում եմ անցնել հետևյալ հղումով»,-հավելել է Սիմոնյանը։