«Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել»․ Ավինյան

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ:

Նախագծերն իրականացվել են բացառապես ոռոգելի տարածքներում: Կառուցել և հիմնանորոգել ենք 95 կմ ոռոգման համակարգ, արդյունքում՝ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի»,-նշել է նա։

Տեսանյութը՝ այստեղ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել