Բարեվարքության հարցերով կազմակերպիչները հատուկ գործառույթներ ունեցող պաշտոնատար անձինք են։ Օրենսդրությամբ սահմանվում է վերջիններիս լիազորությունների շրջանակը և գործառույթները։ Ըստ էության, բոլոր պետական մարմիններում առկա են բարեվարքության հարցերով կազմակերպիչներ, որոնք իրականացնում են համապատասխան գործառույթներ՝ շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողներին, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին համապատասխան խորհրդատվություն են տալիս։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը։
«Հարկ է նշել, որ, ըստ էության, 2023-26 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվել էր համապատասխան գործողություն, որի շրջանակներում նախատեսվում էր համապատասխան խնդիրների վերհանում և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների իրականացում»,-նշեց Եփրեմ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։