Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։
Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035 (Էլ․ փոստի հասցե՝ [email protected]):
«Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։
Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն։
Հիշե՛ք, որ միասին կարող ենք փոխել իրականությունը, ուստի՝ մի՛ լռեք կոռուպցիայի մասին, զանգահարե՛ք այսօր»,-հաղորդում են կոմիտեից։