ԱԺ այսօրվա նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարց ուղղեց լրագրող Լիլիթ Աղեկյանի խոշտանգման դեպքի վերաբերյալ, հարցրեց՝ որքանով է օրինաչափ, բարոյական, որ քաղաքացուն գիշերազգեստով, հողաթափերով բերման ենթարկելը։
Մանասյանը պատասխանեց՝ վատ վերաբերմունքի կանխարգելումը կապ չունի անձի՝ որևէ արարք կատարելու հետ, քանի որ նույնիսկ ամենածանր հանցանք կատարած անձը պետք է զերծ լինի նման վերաբերմունքի դրսևորումներից։
«Անձամբ երեկ Գյումրիում երեկ հարազատների հետ եմ հանդիպել, զրուցել, բոլոր բողոքները մեզ ներկայացրել են, դրանցով պահանջել եմ պարտադիր քննություն՝ բոլոր բողոքների ու մտահոգությունների հետ կապված, որովհետև եթե կան արժանահավատ տվյալներ վատ վերաբերմունքի որևէ դրսևորման, դրանք պետք է պատշաճ գնահատականի արժանանան»,-ասաց Մանասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։