«Այս տարի նոր բնակարան եմ գնելու, որի առթիվ կարող եք շնորհավորել»․ Թագուհի Թովմասյանը՝ Հայկ Կոնջորյանին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես 20 տարեկանից աշխատում եմ, 27-ից՝ աշխատավարձ տալիս․ առաջին տունս առել եմ 26 տարեկանում։ Այս տարի գնելու եմ նոր բնակարան, որի առթիվ կարող եք շնորհավորել»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի ավելի վաղ արած հայտարարությանը։

Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է․

«Քիչ առաջ Թագուհի Թովմասյանը հաստատեց, որ ինքը ունի միանգամից 3 բնակարան Երևանում և ասաց, որ պատրաստվում է 4-րդը գնել: Այդ ինչպե՞ս է Թագուհի Թովմասյանը դարձել 3 բնակարանի տեր մինչև պատգամավոր դառնալը, այն էլ Երևանում: Ինչպե՞ս է որպես լրագրող, Թովմասյանը միանգամից 3 տուն գնել այն հոռի ժամանակներում, երբ հայտնի էր, թե ինչ համեստ ֆինանսական դրության մեջ էին իրական և անաչառ լրագրողները:

Ո՞ր լրագրողական ծառայության և հմտությունների համար է Թագուհի Թովմասյանը ձեռք բերել միանգամից 3 բնակարան նախկինների հոռի ժամանակներում:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ երանի է տալիս Սերժի ժամանակվա կոռուպցիոն համակարգին:

Հ.Գ. Ցեխի մեջ նստածները խոսում են մաքրությունից: Բռնվեք, ձեր ու ձեր տերերի մասին դեռ շատ բաներ ունենք ասելու: Սա դեռ ծաղիկներն են: Չնայած, ճանճն ինչ իմանա` ծաղիկն ինչ է: Ճանճը այլ բան է տենչում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել