«Զինված ուժերում մենք շարունակում ենք խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր»․ ՄԻՊ Անահիտ Մանասյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ 8-րդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստին ՄԻՊ Անահիտ Մանասյանը խոսելով իրենց առջև դրված խնդիրների ու մարտահրավերների մասին, հետևյալ հարցին ուշադրություն հրավիրեց․

«Նշեմ, որ Զինված ուժերում հիմնական ՄԻՊ խնդիրներից մեկը, որը անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է և ես դրա մասին անընդհատ եմ խոսում, ԶՈւ-երում կյանքի իրավունքի պաշտպանությունն է և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի արգելքի սկզբունքի պահպանումն է, որովհետև ցավով պետք է նշեմ՝ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական, խաղաղ պայմաններում ԶՈւ-ում ունենալ մահվան դեպքեր, որոնք ունենք խորքային պատճառներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել