Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 12-ի որոշմամբ՝ դադարեցվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված։
«Հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Արշակի Մկոյանի 65 տարին 2025 թվականի մայիսի 14-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 14-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Արշակի Մկոյանի լիազորությունները համարել դադարած»,-նշված է որոշման մեջ։