Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Կան գործող պաշտոնատար անձինք ու կան պաշտոնից ազատված անձինք, ովքեր օրենքի առաջ հավասար են ու կրում են հավասար պատասխանատվություն՝ թե՛ իրենց գործողությունների, թե՛ անգործության համար»,- նշեց նա։

Նահապետյանն ասաց, որ այսօրվանից Հակակոռուպցիոն կոմիտում գործելու է թեժ գիժ, հանրությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում կարող է անհապաղ ահազանգել կոմիտե։

Նա վստահեցրեց, որ իր ղեկավարած կոմիտեն չի առաջնորդվում նախկին ու ներկա, իշխանական կամ ոչ իշխանական պաշտոնյաներ սկզբունքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել