Արարատի մարզի պարեկները մայիսի 11-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի երիտասարդի, որի ձեռքին նկատել են ատրճանակ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Նա ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին:
Անձնական խուզարկությամբ Նորակերտ գյուղի բնակիչ 19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ և կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: