ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց):
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Ի մասնավորի՝
– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունները,
– չի բացառվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, արտադրական շինություններ ներթափանցումը,
– արտադրամասն ապահովված չի եղել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմաններով, ինչպես նաև անձնակազմի համար հանդերձարանով,
– արտադրական հատվածում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
– կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մի մասը պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,
– սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Կարագի արտադրության արտադրական գործընթացը կասեցվել է։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: