Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացրել Զառիթափի նախկին համայնքապետի դեմ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում գտնվող 4 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
  • 83 միլիոն 800 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 9 միլիոն 576 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել