«Հոկտեմբերի 27»-ի գործով ՔԿ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Սեֆիլյանը թաքցնելու բան չուներ։ Նա դեռ սկզբնական փուլում է հարցաքննվել։ Միայն ասեմ, որ Սամվել Բաբայանի հայտարարությունները տարօրինակ են և անակնկալ Ժիրայր Սեֆիլյանի համար։ Նախ, իրական չեն, հետո էլ՝ ինչու է 25-26 տարի անց նման բաներ հայտարարել»,- ասել է փաստաբանը։