Որքա՞ն գույք ու դրամական միջոցներ են պահանջվում Քոչարյանների ընտանիքից․ դատախազը ԱԺ ամբիոնից ներկայացրել է պահանջը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում եզրափակիչ ելույթում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից պահանջվող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջին։

«Ռոբերտ ու Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից ու Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանույշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից ու Վիգեն Չատինյանից, հօգուտ Հայաստանի, դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու ու շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ ու ավելի քանի 20 միլիարդ»,- տեղեկացրել է դատախազը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել