Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում ներկայացրեց Զինված ուժերում 2024 թվականին գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը։
«2024 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 35 դեպք 40 անձի վերաբերյալ։ 2023 թվականին այդ թիվը եղել է 36 դեպք 59 անձանց վերաբերյալ, այսինքն ունենք դեպքերի նվազում։ Նշված դեպքերով նախաձեռնվել է 35 քրեական վարույթ, դրանցից 5-ը՝ 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը՝ 7 անձի ինքնասպանության հասցնելու դեպքեր են, 3-ը՝ 4 անձի հակառակորդի կողմից կատարված սպանության վերաբերյալ, 7-ը՝ 10 անձի վերաբերյալ տրասնպորտային միջոց վարելու կամ շահագործելու կանոնների խախտման վերաբերյալ, 1-ը՝ դժբախտ պատահարի վերաբերյալ դեպքեր են, 7-ը՝ 7 անձի հիվանդությունների վերաբերյալ դեպքեր են։ Մահացած 40 անձանցից 4-ը եղել են սպա, 12-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը՝ պայմանագրային զինծառայող, 1-ը՝ պահեստազորային, 6-ը՝ աշխարհազորային, 10-ը քաղաքացիական անձ։ 35 վարույթից 5-ն ուղարկվել է դատարան, 12-ը՝ կարճվել է ՔՕ 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ 2-ը միացվել է մեկ վարույթում, իսկ 16-ը փոխանցվել է 2025 թվական»,-ասաց ՔԿ նախագահը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի համեմատ 2024 թվականին նվազել է մահացած անձանց թիվը։ Դեպքերը նվազել են 13-ով կամ 40․6 տոկոսով, իսկ անձերի քանակը՝ 30-ով կամ 55․5 տոկոսով։ Մնացած 16 դեպքերը կապված չեն եղել զինվորական ծառայության հետ։