«Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է»․ Մանե Թանդիլյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։
Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ։
Այս մասին գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։
«Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։
Առաջիկա օրերին հանդիպելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարին ներկայացնելու Ադրբեջանի ապօրինությունները և տեղեկանալու ՄԱԿ-ի կառույցների կողմից կատարվող քայլերի մասին»,-նշել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել