ՃՏՊ Նորամարգ գյուղում. կա տուժած

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարները. «GAZelle» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել