Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արագածոտնի Թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, օրհնությամբ թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Կարմիր կիրակիին՝ մայիսի 11-ին, Սուրբ Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը` ժամը 11:00:

«Ավետարանը եկեղեցում կլինի մինչև ժամը 17:00:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ Սուրբ Պատարագին մասնակից լինելու և Սուրբ Ավետարանի օրհնությունն առնելու»,-հայտնում են Արագածոտնի Թեմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել