Վթարային ջրանջատում Երևանում և մարզում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 10-ին 10:30-14:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 2 և 4 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 10-ին 11:00-15:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 58-85Ա շենքերի, Տպագրիչներ փողոցի, Վարդանանց 14/1, 14/2, 16 զույգ համարի շենքերի, Խանջյան 31, 31/Ա շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 10-ին 11:30-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 19-30 շենքերի, Տարոնց փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 10-ին 10:00-16:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել