«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ին կհատկացվի շուրջ 10 միլիոն դրամ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 8-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 14-ի հ.103-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի 2025թ. ապրիլի 10-ի Ն/19147-25 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի 2025թ. ապրիլի 11-ի Ն/19561-25 զեկուցագիրը.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ին հատկացնել 9636.0 (ինը միլիոն վեց հարյուր երեսունվեց) հազար դրամ՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի 95-ամյակի առթիվ հոբելյանական միջոցառումների ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին՝ կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել քաղաքապետի տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել