Հայտարարություն՝ վարչապետի արտաքին կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝

1) հավաքագրում, մշակում և վերլուծում է Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացվող տեղեկատվությունը.
2) մշակում և թարգմանում է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեին ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունը.
3) մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետների այցերի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներին, անհրաժեշտության դեպքում՝ ապահովում թարգմանությունը.
4) իրեն վերապահված գործառույթների շրջանակներում իրականացնում է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ աշխատանքային գրագրությունը.
5) մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպվող պետական և ոչ պետական մարմինների հետ քննարկումներին և արձանագրում դրանք:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 6 ամիս ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, տիրապետում է ֆրանսերեն լեզվին, ունի բավարար գիտելիքներ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործունեության և ընդհանուր տարվող քաղաքականության վերաբերյալ:

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2025 թվականի մայիսի 14-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` [email protected]):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել