ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այսօր՝ մայիսի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է հետևյալը․
«Օրենքով գողերն ի՞նչ կապ ունեն մանդատի թեմայի հետ։ Ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները քաղաքապետի հետ։
Ի՞նչ է ուզածները` արյո՞ւն թափվի քաղաքում։
Երկար է ստացվել, բայց արժի մինչև վերջ նայել, շատ կարևոր հարցերից ենք խոսել։
Առաջիկայում բոլոր ինտրիգային հարցերին կանդրադառնամ մեկ առ մեկ»։
Նա նշել է, որ ի սկզբանե դեմ է եղել ՔՊ-ի ընտրվելուն․ «Բայց եթե մարդկային առումով էլ նայում ես, ընտրություններից 2-3 օր առաջ բռնել են տալիս հորս, տղայիս, թիմակիցներիս, ավագանու մեր թեկնածուներին, ընտրությունների բուն օրը կալանավորումներ են անում, ամբողջ թիմիս տեռորի են ենթարկում։
Էդքան բանն արեցին, ընտրություններից հետո իրենց պատգամավորների պահվածքը, չափերն անցնելը ու այդքանից հետո ի՞նչ էին ակնկալում։ Ակնկալում էին, որ Մարտուն Գրիգորյանն այդ ամեն ինչը մոռացե՞լ է, ու պետք է քաղաքապետի ընտրությունները վիժեցնե՞ր, պետք է այնպես աներ, որ ՔՊ–ն էս ընտրություններում ունենար Գյումրու քաղաքապե՞տ։ Երևանից եկածները պետք է հասկանային, որ Գյումրին փոքր քաղաք է և այդպիսի բաներին ուշադրություն դարձնում է։ Իրենք չէին մտածո՞ւմ, որ եթե Մարտուն Գրիգորյանը ՔՊ–ին օգներ, գյումրեցիները չէին ասելո՞ւ՝ «հորդ ու տղուդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։