Ալեն Սիմոնյանը Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել