Վարչապետի որոշմամբ Սրբուհի Գալյանը կգործուղվի Սինգապուր

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2025 թվականի մայիսի 26-30-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Սինգապուրի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել