Ռոբերտ Թամարյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր՝ մայիսի 8-ին, հրաման է ստորագրել, որով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակել։

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ծ. Թադևոսյանի՝ 2025 թվականի մայիսի 7-ի N Ե 40/10-2623 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ռ. Թամարյանի համաձայնությունը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

Կենսագրություն

Ծնվել է 1987թ․ օգոստոսի 9-ին Երևան քաղաքում։

2009թ․ ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ֆիզիկական կուլտուրայի մագիստրոս որակավորմամբ։

2009-2011թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2013-2014թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ։

2014-2015թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջատար մասնագետ։

2015-2016թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։

2016-2018թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի գլխավոր մասնագետ։

2018-2020թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի գլխավոր մասնագետ։

2020-2023թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։

2023-2023թթ․ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։

2023-2024թթ․ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024թ․ մայիսի 8-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ամուսնացած է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել