Ժենյա Ղափանցյանը` ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 447-Ա հրամանով Ժենյա Ղափանցյանը նշանակվել է քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը և Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ4-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 7-ի եզրակացությունն ու Ժ. Ղափանցյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Ժենյա Սիմոնի Ղափանցյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ4-4)՝ 12 ամիս փորձաշրջանով:

Ժ. Ղափանցյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1) Եփրեմ Կարապետյանին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել